Հայաստանի ընտրանին ջախջախեց Թուրքիայի հավաքականին
Սպորտ
18:45 23/09/2010

Հայաստանի ընտրանին ջախջախեց Թուրքիայի հավաքականին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատային Օլիմպիադայի երրորդ տուրի շրջանակներում ջախջախեց Թուրքիայի ընտրանուն: Արձանագրվեց 3,5:0,5 հաշիվ: Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց Բարիս Էսենին, Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով առավելության հասավ Էմրե Քանի նկատմամբ, իսկ Արման Փաշիկյանը, իր հերթին, սպիտակներով հաղթեց Մերտ Էրդոգդուին: Մուստաֆա Յլմազ-Գաբրիել Սարգսյան պարտիայում գրանցվեց ոչ-ոքի արդյունք:

Placeholder
Հայաստանի ընտրանին ջախջախեց Թուրքիայի հավաքականին