Շախմատային Օլիմպիադա. այսօր` Հայաստան-Ռուսաստան-3
Սպորտ
11:18 24/09/2010

Շախմատային Օլիմպիադա. այսօր` Հայաստան-Ռուսաստան-3

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատային համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին այսօր կմրցակցի Ռուսաստանի երրորդ հավաքականի հետ: Լևոն Արոնյանը կխաղա Դմիտրի Յակովենկոյի, Վլադիմիր Հակոբյանը` Ալեքսանդր Մոտիլյովի, Գաբրիել Սարգսյանը` Սերգեյ Ռուբլևսկու, Արման Փաշիկյանը` Նիկոլայ Կաբանովի հետ:

Հայաստանի կանանց ազգային թիմի մրցակիցն այսօր Խորվաթիայի հավաքականն է: Առայժմ միայն հաղթանակներ տոնած Էլինա Դանիելյանը կհանդիպի Վալենտինա Գոլուբենկոյի, Լիլիթ Մկրտչյանը` Միրջանա Մեդիկի, Լիլիթ Գալոյանը` Բորկա Ֆրանցիսկովիչի, Նելլի Աղինյանը` Ռայնա Սարգաչի հետ:
 

Placeholder
Շախմատային Օլիմպիադա. այսօր` Հայաստան-Ռուսաստան-3