Մանկավարժականի ռեկտորն ազատվել է պաշտոնից և նշանակվել ԿԳՆ խորհրդական…կես դրույքով
Կրթություն, գիտություն
10:55 24/09/2010

Մանկավարժականի ռեկտորն ազատվել է պաշտոնից և նշանակվել ԿԳՆ խորհրդական…կես դրույքով

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կրթության, գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արթուր Բաղդասարյանը հաստատեց լուրը, թե Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից:

Բաղդասարյանի տեղեկացմամբ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով, Ղուկասյանը նշանակվել է նախարարի խորհրդական, բայց կես դրույքով:

Մանկավարժականի նոր ռեկտորի ընտրության համար թե երբ մրցույթ կհայտարարվի, Բաղդասարյանը դժվարացավ հստակ ժամկետ մատնանշել: «Բայց մենք մրցույթներն անցկացնում ենք բաց ընթացակարգով, երբ հայտարարվի, կետեղեկացնենք», -հավելեց նա:
 

Placeholder
Մանկավարժականի ռեկտորն ազատվել է պաշտոնից և նշանակվել ԿԳՆ խորհրդական…կես դրույքով