«EuroVoice–2010». «Բամբիռ» ռոք խումբը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը
Մշակույթ
14:17 25/09/2010

«EuroVoice–2010». «Բամբիռ» ռոք խումբը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը

«EuroVoice–2010» երաժշտական հեռուստամրցույթում Հայաստանը ներկայացնող «Բամբիռ» ռոք խումբը («Thats fine with us» երգով) զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Նշենք, որ հեռուստամրցույթը տեղի է ունեցել սեպտեմբերի 23–24–ը Աթենքի Օլիմպիական ստադիոնում: Մրցույթին մասնկացել են 29 երկիր: Առաջին հորիզոնականում է հայտնվել Կիպրոսը ներկայացնող «The Secret» խումբը, իսկ երկրորդ` Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը: Մրցույթում առաջին տեղը զբաղեցնողի մրցանակը կազմում է 100.000 եվրո և ձայնագրման մի հայտնի ընկերության պայմանագիր:

«EuroVoice»-ը Եվրոպայում առաջին երաժշտական մրցույթն է, որտեղ հաղթողը որոշվում է բացառապես հանդիսատեսի կողմից: Կարելի էր քվեարկել կողմ կամ դեմ: Քվերակությունը տևել է երկու շաբաթ: Քվեարկությունը մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ ամբողջ աշխարհից:

 

Placeholder
«EuroVoice–2010». «Բամբիռ» ռոք խումբը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը