Հայաստանի կանանց ընտրանու մրցակիցը Հունաստանի թիմն է
Սպորտ
13:53 25/09/2010

Հայաստանի կանանց ընտրանու մրցակիցը Հունաստանի թիմն է

Խանտի Մանսիյսկում կազմակերպված շախմատային Օլիմպիադայի 5-րդ տուրի շրջանակներում Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցակցի Հունաստանի ազգային թիմի հետ: Էլինա Դանիելյանը, ով այս պահի դրությամբ 100 տոկոսանոց արդյունք ունի, կհանդիպի Ելենա Դեմբոյի, Լիլիթ Մկրտչյանը` Աննա-Մարիա Բոցարիի, Լիլիթ Գալոյանը` Մարինա Մակրոպուլուի, Նելլի Աղինյանը` Վերա Պապադոպուլոյի հետ:

Ավելացնենք, որ Հայաստանի կանանց ընտրանին առայժմ մեկ պարտություն է կրել` հաղթելով մնացած բոլոր տուրերում: Այս մրցաշարում բոլոր հանդիպումները հաղթանակով են ավարտել միայն Ուկրաինայի, Չինաստանի, Բուլղարիայի և Ռուսաստանի առաջին թիմերը:
 

Placeholder
Հայաստանի կանանց ընտրանու մրցակիցը Հունաստանի թիմն է