Բրազիլիայում բանկերն այսօրվանից փակ են. անժամկետ գործադուլ է հայտարարված
Տնտեսություն
10:33 29/09/2010

Բրազիլիայում բանկերն այսօրվանից փակ են. անժամկետ գործադուլ է հայտարարված

Բրազիլիայի բանկային աշխատողների արհմիությունները որոշել են անժամկետ գործադուլ սկսել: Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի ֆինանսական ոլորտի աշխատողների կոնֆեդերացիան, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»:

Բրազիալիայի Սան-Պաուլու, Ռիո-դե-Ժանեյրո և այլ խոշոր քաղաքների բանկերն այսօր չեն բացել իրենց դռները: Բանկային աշխատողները պահանջում են 11 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, ինչպես նաև բարելավել սոցիալական փաթեթները: Այդ պահանջները փոխանցվել են Բրազիլիայի բանկերի Դաշնությանը դեռևս օգոստոսի սկզբին, սակայն մինչ օրս համաձայնություն չի եղել կողմերի միջև:

Գործադուլի կազմակերպչի գնահատականով, գործադուլին պատրաստվում են  մասնակցել բանկային ծառայողների արհմիության 25 մասնաճյուղերի ներկայացուցիչներ:
 

Placeholder
Բրազիլիայում բանկերն այսօրվանից փակ են. անժամկետ գործադուլ է հայտարարված