Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է ոլորտի կարևորությունը` այն համարելով շուկայական տնտեսության զարգացման և առողջ մրցակցության ապահովման կարևոր բաղադրամասերից մեկը:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: