Ռուսաստանում Արևմտյան Նեղոս տենդով հիվանդների թիվը գերազանցել է 500-ը
Տարածաշրջան
11:35 02/10/2010

Ռուսաստանում Արևմտյան Նեղոս տենդով հիվանդների թիվը գերազանցել է 500-ը

Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Գենադի Օնիշենկոն հայտնել է, որ երկրում Արևմտյան Նեղոս տենդով հիվանդների թիվը գերազանցել է 500-ը: Այս մասին գրում է K2Kapital-ը:

Նրա խոսքով, վարակի բռնկումը հաստատվել է Վոլգոգրադի, Ռոստովի, Վարոնեժի շրջաններում և Աստրախանում:

Գ. Օնիշենկոն նաև նկատել է, որ Մոսկվայում այդ հիվանդության ընդամենը 3 դեպք է գրանցվել: Այն հաստատվել է երկրի հարավային մասերից և Ուկրաինայից եկածների մոտ:

Placeholder
Ռուսաստանում Արևմտյան Նեղոս տենդով հիվանդների թիվը գերազանցել է 500-ը