Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է մայրաքաղաքի և նրա շրջակայքում գտնվող մի շարք օբյեկտներ:
Երկրի ղեկավարն իր այցելությունը սկսել է Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոնից, որտեղ ծանոթացել է հաստատության գործունեությանը և աշխատանքային պայմաններին: Նախագահը նշել է, որ օրթոպեդիկ կենտրոնի պայմանները շոշափելիորեն տարբերվում են նախկինից, և անհրաժեշտ է էլ ավելի բարելավել դրանք:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, այնուհետև Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող թիվ 6 միջնակարգ դպրոց և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահը, բավարար գնահատելով կատարվող շինարարությունը, միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է արագացնել աշխատանքների տեմպերը:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է Մեղրագետի վրա կառուցվող հիդրոհանգույց: Երկրի ղեկավարը կարևորել է այս օբյեկտի շինարարությունը՝ այն համարելով մայրաքաղաք Ստեփանակերտի անխափան ջրամատակարարման ապահովման հանգուցային օղակներից մեկը:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: