Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի գործունեությունը մեր երկրում
Քաղաքական
10:00 05/10/2010

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի գործունեությունը մեր երկրում

Նախագահ Սերժ Սարգսյանն նախօրեին ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին:
Այս մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԱԶԲ-ի գործունեությունը մեր երկրում, ընդգծելով հատկապես Բանկի ներդրումը` ուղղված Հայաստանի տնտեսության կայուն զարգացման ապահովմանը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բանկին` մեր երկրում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում աջակցության համար:
«Մենք ԱԶԲ գործունեությունը կարևորում ենք ոչ այնքան Հայաստանում ներդրումների ապահովման, այլ` կառավարման նոր մշակույթի ներմուծման տեսանկյունից: Մեզ համար դա չափազանց կարևոր հանգամանք է, որովհետև փորձում ենք ջանքեր ներդնել մեր երկրում արդյունավետ կառավարման մեխանիզմների և նոր կարողությունների ձևավորման ուղղությամբ: Հուսով եմ, որ ձեր այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ արդյունավետ համագործակցության համար»,- ասել է Հանրապետության ղեկավարը:

Զրուցակիցները կարևորել են ԱԶԲ-ի հետ համատեղ նախաձեռնված այնպիսի ծրագրերի իրականացումը, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցումը, Հայաստանի քաղաքային և գյուղական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը, նաև` տարածաշրջանային զարգացում ապահովող հետագա ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը:

Placeholder
Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի գործունեությունը մեր երկրում