Լևոն Արոնյանը վարկանշային սանդղակում շրջանցեց Տոպալովին
Սպորտ
15:21 06/10/2010

Լևոն Արոնյանը վարկանշային սանդղակում շրջանցեց Տոպալովին

Խանտի Մանսիյսկում կայացած համաշխարհային շախմատային Օլիմպիադայում փայլուն ելույթից հետո հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր ընթացիկ վարկանշով շրջանցեց Վեսելին Տոպալովին և այժմ աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը` 2793,8 վարկանշով: Դասակարգման ցուցակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը (2810,7): Հնդիկ Վիշվանաթան Անանդը երկրորդ հորիզոնականում է (2800,0): Վեսելին Տոպալովը ունի 2785,5, իսկ Վլադիմիր Կրամնիկը` 2779,6 վարկանիշ:

Ի դեպ, հոկտեմբերի 6-ը Լևոնի ծննդյան օրն է, և այդ առիթով մենք նույնպես ջերմորեն շնորհավորում ենք նրան:

Placeholder
Լևոն Արոնյանը վարկանշային սանդղակում շրջանցեց Տոպալովին