Վրաստանի տարածքով ռուսական գազի ներմուծումն Հայաստան ժամանակավորապես կդադարեցվի
Տնտեսություն
14:03 07/10/2010

Վրաստանի տարածքով ռուսական գազի ներմուծումն Հայաստան ժամանակավորապես կդադարեցվի

Հյուսիս-հարավ կենտրոնական գազատարի ծրագրված վերականգնողական աշխատանքների նպատակով հոկտեմբերի 11-ից ժամանակավորապես կդադարեցվի Ռուսաստանից Հայաստան գազի արտահանումը:

Ինչպես հաղորդում է Georgia Online կայքը, հղում անելով վերականգնողական աշխատանքներն իրականացնող կազմակերպության մամլո հաղորդագրությանը, թե հայկական, թե ռուսական կողմերն արդեն իրազեկված են գազամատակարարման դադարի մասին:

Գազի մատակարարումը Վրաստանի տարածքով կվերականգնվի հոկտեմբերի 14-ին:

Placeholder
Վրաստանի տարածքով ռուսական գազի ներմուծումն Հայաստան ժամանակավորապես կդադարեցվի