Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոկտեմբերի 11-ին Երևանում կանցկացվի հայ-սլովենական գործարար համաժողով` Սլովենիայի հանրապետության նախագահ Դանիել Տիրկի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում:
Հայկական զարգացման գործակալության հաղորդմամբ, համաժողովին ելույթներով հանդես կգան Հայաստանի և Սլովենիայի նախագահները, ողջույնի խոսք կասեն երկու երկրների էկոնոմիկայի նախարարները:
Նախատեսված է համագործակցության հուշագրի ստորագրում Զարգացման հայկական գործակալության և Սլովենիայի հանրապետության Ձեռներեցության և Օտարերկրյա ներդրումների պետական գործակալության միջև, ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի ներկայացում, Սլովենիայի գործարար և ներդրումային միջավայրի ներկայացում: