Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միացյալ Նահանգները կոչ են անում միջազգային հանրությանը զերծ մնալ Իրանի հետ գործնական կապեր հաստատելուց
ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր երկրներին զերծ մնալ Իրանի հետ գործնական ու կոմերցիոն կապեր հաստատելուց:
Ինչպես հաղորդում է Իտառ-Տասս գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոները, մեկնաբանելով Եգիպտոսի եւ Իրանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնման մասին տեղեկատվությունը:
«Մենք ծանոթ ենք այդ տեղեկատվությանը, որ երկու երկրները հուշագիր են ստորագրել ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու կապակցությամբ», - ասել է ամերկացի դիվանագետն ու հավելել. «Կոչ ենք անում բոլոր երկրներին, այդ թվում Եգիպտոսին, չկնքել Իրանի հետ նոր կոմերցիոն գործարքներ, մինչեւ այդ երկիրը չի կատարի իր միջազագային պարտավորությունները»:
Պաշտոնական ներկայացուցչի կարծիքով,«նմանատիպ փոխգործակցությունը Իրանի հետ» առկա հանգամանքներում հակակառուցողական է: