Կարեն Ասրյանի հուշամրցաշարում
Սպորտ
13:20 12/10/2010

Կարեն Ասրյանի հուշամրցաշարում

Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը (Հայաստան): Նրանից կես միավոր պակաս է վաստակել Կոնստանտինե Շանավան (Վրաստան): Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան), Ռոբերտ Հովհաննիսյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը (Հայաստան) և Դավիթ Մաղալաշվիլին (Վրաստան) իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր:

Ավելացնենք, որ այսօր կայանալիք 8-րդ տուրում Տիգրան Քոթանջյանի մրցակիցը Զավեն Անդրիասյանն է:
 

Placeholder
Կարեն Ասրյանի հուշամրցաշարում