Աշակերտին ծեծած ուսուցիչն ազատվեց աշխատանքից
Կրթություն, գիտություն
12:26 12/10/2010

Աշակերտին ծեծած ուսուցիչն ազատվեց աշխատանքից

Հոկտեմբերի 11-ին համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնասյուներից է, և բռնության յուրաքանչյուր դրսևորում դպրոցում անընդունելի է և դատապարտելի:
Նախորդող հրապարակումներ`
Հնարավոր է ուսուցիչն իր կամքով հեռանա դպրոցից. Պուշկինի դպրոցի տնօրենը նոր մանրամասներ է ներկայացրել

Երևանյան դպրոցում երեխային ծեծելու հարցի առնչությամբ գործնական քայլեր դեռ կարվեն. ԿԳՆ
 

 

Placeholder
Աշակերտին ծեծած ուսուցիչն ազատվեց աշխատանքից