Ալեքսեյ Կուդրինը աշխարհի ֆինանսների նախարար
Տնտեսություն
11:36 13/10/2010

Ալեքսեյ Կուդրինը աշխարհի ֆինանսների նախարար

«Euromoney»  ամսագիրը 2010 թվականի աշխարհի ֆինանսների նախարար է ճանաչել ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինին: Այս կոչմանը Կուդրինն արժանացել է կայունացման ֆոնդի ստեղծման համար, ինչն էլ օգնել է հաղթահարել ճգնաժամը և արագ վճարել արտաքին պարտքերը:

«Կուդրինը ճանաչվեց առաջին կարգի ֆինանսական կառավարիչ ոչ միայն արևմուտքում, այլ նաև Ռուսաստանում, որտեղ միշտ չէ, որ դրական են վերաբերվել ցանկացած տիպի բարեփոխումներին և դրանց հեղինակներին»,- այսպես է մեկնաբանել Euromoney ամսագրի նախագահ Պադրեյկ Ֆելլոնը:

Ինչպես հաղորդում է gazeta.ru կայքը, լավագույն ֆինանսների նախարար կոչմանը Կուդրինն առաջին անգամ չի արժանանում: Իր պաշտոնը զբաղեցնելուց 5 տարի անց՝ 2006 թվականին The Banker ամսագիրը նույնպես նրան ճանաչել է տարվա լավագույն ֆինանսների նախարար:

ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն այս առիթով նշել է, որ մրցանակի հիմնական արժեքը նրանում է, որ դրան նա արժանացել է տնտեսական ճգնաժամից հետո:

 

 

 

 

Placeholder
Ալեքսեյ Կուդրինը աշխարհի ֆինանսների նախարար