Հայաստան-Անդորրա հանդիպման վիճակագրությունը
Սպորտ
13:50 13/10/2010

Հայաստան-Անդորրա հանդիպման վիճակագրությունը

Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը, ինչպես և սպասվում էր, հաղթեց անդորրացիներին: Այդ հաղթանակը, սակայն, պատմական է, քանի որ մեր թիմն իր պատմության ընթացքում տոնեց ամենախոշոր հաշվով հաղթանակը` 4 անպատասխան գնդակ ուղարկելով անդորրացիների դարպասը:

Այս խաղում արձանագրված վիճակագրական տվյալները, իհարկե, արտահայտում են Հայաստանի հավաքականի հսկայական առավելությունը: Մեր ընտրանին ողջ հանդիպման ընթացքում տիրում էր նախաձեռնությանը և բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց` ցուցադրելով հարձակողական գեղեցիկ ֆուտբոլ` հագեցած կոմբինացիաներով, գրոհների շարունակման անսպասելի լուծումներով ու արագ գործողություններով…

Հայաստան

Հարված դեպի դարպասը 7
Հարված դարպասին 14
Անկյունային 5
Խաղից դուրս վիճակ 1
Խախտում 13

Անդորրա

Հարված դեպի դարպասը 3
Հարված դարպասին 1
Անկյունային 2
Խաղից դուրս վիճակ 1
Խախտում 18

Placeholder
Հայաստան-Անդորրա հանդիպման վիճակագրությունը