Երևանում վաղը կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով
Տնտեսություն
11:34 14/10/2010

Երևանում վաղը կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով

Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և զարգացման, ինչպես նաև ՀՀ ներդրումային հնարավորությունների դիտարկման նպատակով վաղը Երևանում տեղի կունենա գործակալության կողմից կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովը:

Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, գործարար համաժողովին մասնակցելու համար Իրանից ժամանել է արդյունաբերական տարբեր ոլորտներ ներկայացնող 22 իրանական ընկերություն, որոնք գործարար հանդիպումներ կունենան հայկական ընկերությունների, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և հաղորդակցության, քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 18-ին իրանական մեծ գործարար պատվիրակություն էր ժամանել (83 ընկերություն) Հայաստան` տեղում ուսումնասիրելու տնտեսական իրավիճակը, համագործակցության հնարավոր և հեռանկարային ուղղությունները:

 

Placeholder
Երևանում վաղը կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով