Լայզա Մինելին հիվանդ է. Հետաձգել է շուրջ յոթ համերգ
Մշակույթ
10:44 15/10/2010

Լայզա Մինելին հիվանդ է. Հետաձգել է շուրջ յոթ համերգ

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Լայզա Մինելին հետաձգել է առաջիկայում սպասվող յոթ համերգ, տեղեկացնում է AP-ն: Համերգներն հտաձգվել են իրեն բուժող բժշկի պնդմամբ: Երգչուհին հիվանդ է թոքաբորբով:

Ըստ աղբյուրի, Մինելին հետաձգել է իր ելույթները ԱՄՆ Վաշինգթոն, Վիսկոնսին, Ինդիանա, Մասսաչուսեթս և այլ նահանգներում: Այդ համերգները պետք է կայանային իր նոր ալբոմի` «Confessions» ներկայացման համար: Սպասվում է, որ երգչուհին կվրականգնի իր համերգային շրջագայութունը նոյեմբերի քսանից:

Լայզա Մինելին ծնվել է 1946 թվականի մարտի 12-ին:
 

Placeholder
Լայզա Մինելին հիվանդ է. Հետաձգել է շուրջ յոթ համերգ