Ռուսաստանը դեռ Վրաստանից  չի ստացել  որևէ պաշտոնական հավաստում`  ԱՀԿ-ին անդամակցելու հետ կապված
Տնտեսություն
16:03 15/10/2010

Ռուսաստանը դեռ Վրաստանից չի ստացել որևէ պաշտոնական հավաստում` ԱՀԿ-ին անդամակցելու հետ կապված

«Ռուսաստանը դեռ Վրաստանից  չի ստացել  որևէ պաշտոնական հավաստում`  Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցման հարցում սատարել-չսատարելու հետ կապված»:

Ինչպես հայտնում է Գազետա.ռուն, այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսության զարգացման նախարարության ղեկավար Էլվիրա Նաբիուլինան` պատասխանելով համապատասխան հարցին:

Նշենք, Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին հոկտեմբերի 7-ին հայտարարել էր, թե իր երկիրը չի սատարի կառույցին անդամակցելու`  Ռուսաստանի հայցը, մինչև չորոշվի Աբխազիա և Հարավային Օսեթիա վրացի մաքսայինների վերադարձի հարցը:

Ավելի ուշ, ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, թե Վրաստանի դիրքորոշումը կարող է երկարաձգել ՌԴ-ի կառույցին անդամակցելու գործընթացը:
Ռուսաստանը Առևտրի Համաշխարհային կազմակերպության անդամ է ուզում դառնալ 1993 թ-ից:

 

 

Placeholder
Ռուսաստանը դեռ Վրաստանից չի ստացել որևէ պաշտոնական հավաստում` ԱՀԿ-ին անդամակցելու հետ կապված