Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը կվերականգնվեն
Կրթություն, գիտություն
14:21 16/10/2010

Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը կվերականգնվեն

«Հայկական դպրոցները մեծ դերակատարում ունեն Վրաստանի կրթական համակարգում: Մենք փորձում ենք անել ամեն հնարավորը, որպեսզի նպաստենք այդ դպրոցների զարգացմանը»,- այսօրվա ասուլիսում ասաց Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինինը:

Նրա խոսքով, այս տարի ժամանակավորապես կրճատվել են հայերենի դասաժամերը, մինչև որ կրթական նոր ազգային ուսումնական պլանը ուժի մեջ մտնի:

«Այս պահին հայոց լեզվի դասաժամերն այնքան են, որքան վրացերենինը: Ես հաստատել եմ արդեն մյուս տարվա կրթական ծրագիրը, ըստ որի և վրացերենի և հայերենի դասաժամերը կավելացվեն: Հաջորդ ուս. տարում հայոց լեզվի դասաժամերն ավելի շատ կլինեն, քան այս տարի է»,- հավելեց նախարարը:

«Այս խնդիրը երկու անգամ քննարկվել է, ես իմ շնորհակալություն եմ հայտնում վրացական կողմին հայոց լեզվի դասաժամերի քանակի վերադարձման համար»,- ասաց ՀՀ ԿԳ նախարարը և նշեց, որ հայկական կողմը կարևորում է նաև Վրաստանում հայկական դպրոցներում վրացերեն լեզվի դասաժամերը, քանի որ Վրաստանի հայակական դպրոցների շրջանավարտները Վրաստանի պետական լեզվին լավ չէին տիրապետում, ինչը խաչընդոտում էր իրենց լիարժեք ինտեգրմանը Վրաստանի հասարակության մեջ:

 

Placeholder
Վրաստանի հայկական դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը կվերականգնվեն