Հյուրընկալության և ռեստորանային կառավարման նոր մոդելները Հայաստանում
Տնտեսություն
19:15 21/10/2010

Հյուրընկալության և ռեստորանային կառավարման նոր մոդելները Հայաստանում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը և Հայաստանի ռեստորանների ասոցիացիան կազմակերպում են 5օրյա վերապատրաստման դասընթացներ (հոկտեմբերի 22-ից 27-ը) «Հյուրընկալության և ռեստորանային կառավարում» թեմայով:

Դասընթացը նախատեսված է ռեստորանների, հյուրանոցների, սննդի առաքման ծառայությունների, սուպերմարկետների ղեկավարների, ինչպես նաև պետական պաշտոնյաների և կրթական հաստատությունների համար (մասնակիցների քանակը սահմանափակ է` 20 հոգի):

CAPS ծրագրի աշխատուժի զարգացման մասնագետ Անուշ Շահվերյանի փոխանցմամբ, դասընթացը կվարի ԱՄՆ-ի Վիրջինիա Թեք/Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտի և պետական համալսարանի Հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Մահմուդ Խանը: Արդեն 30 տարի նա ներգրավված է հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ոլորտում հետազոտությունների անցկացման, դասավանդման և ղեկավարման աշխատանքներում: Պրոֆ. Խանը նաև մշակել է հյուրընկալության և զբոսաշրջության ուսումնական ծրագրեր Մալազիայում, Ավստրալիայում, Կիպրոսում, Հնդկաստանում, Կորեայում, Տայվանում և ԱՄՆ-ում: Նա Ամերիկայի ռեստորանների ազգային ասոցիացիայի մի շարք դասընթացների արտոնագրված դասավանդող է և քննող:

Վերապատրաստման դասընթացից հետո, նոյեմբերի 1-ին, անցկացվելու է քննություն, որը հաջողությամբ հանձնած մասնակիցները հնարավորություն կունենան շարունակել ուսումնառությունը և դառնալ միջազգային հավաստագիր ունեցող դասավանդողներ:

 

Placeholder