Էնտոնի Դիրրել. «Աբրահամից ամեն ինչ կարելի է սպասել»
Սպորտ
14:34 23/10/2010

Էնտոնի Դիրրել. «Աբրահամից ամեն ինչ կարելի է սպասել»

Գերմիջինքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էնտոնի Դիրրելը հայտարարել է, որ «Showtime»-ը «Super Six» մրցաշարից պետք է հեռացներ հայ մարզիկ Արթուր Աբրահամին այն բանից հետո, երբ նա մարտին արգելված հարված հասցրեց իր եղբորը` Անդրե Դիրրելին: Արդյունքում Անդրեն նյարդային խնդիրներ ունի, որոնց պատճառով ստիպված է հրաժարվել Անդրե Ուորդի հետ մենամարտից և դուրս գալ մրցաշարից:
«Իմ եղբայրը, իրոք, վնասվածք ունի: Եթե նա հնարավորություն ունենար շարունակել ելույթները մրցաշարում, ապա անպայման կհաղթեր: Անարդար է, որ Արթուր Աբրահամը մինչ օրս «Super Six»-ում է: Նրան այդպես էլ չպատժեցին. ոչ միավոր հանեցին, ոչ էլ հեռացրեցին մրցաշարից: Բայց չէ՞ որ նրանից ամեն ինչ կարելի է սպասել»,- Էնտոնիի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
 

Placeholder
Էնտոնի Դիրրել. «Աբրահամից ամեն ինչ կարելի է սպասել»