Անիի կոթողները համաշխարհային ոչնչացող հուշարձանների ցանկում
Մշակույթ
14:51 25/10/2010

Անիի կոթողները համաշխարհային ոչնչացող հուշարձանների ցանկում

Համաշխարհային ժառանգության հիմնադրամ (Global Heritage Fund) կազմակերպությունը հրապարակել է ոչնչացման եզրին հայտնված պատմական հուշարձանների իր հերթական զեկույցը ու ոչնչացման եզրին հայտնված կոթողների ցանկը: Համաձայն կազմակերպության մամլո հաղորդագրության, հոկտեմբեր ամսվա զեկույցում ընդգրկված են 20 պատմական հուշակոթողներ, որոնց թվում է Անիի պատմական հուշարձանները:

«Պաշտպանել մեր ոչնչացող ժառանգությունը» վերտառությամբ զեկույցում որպես Անիի կոթողների, դրանցից ամենանշանակալի 1001-ին կառուցված Անիի մայր տաճարի ոչնչացման պատճառ է նշվում թուրքական կառավարության ոչ արդյունավետ քաղաքականությունը պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցում, ինչպես նաեւ տարածքում լայնամաստշաբ ծավալների հասնող մարոդյորությունը:

Հատկանշական է, որ կազմակերպության հրապարակած վարկանշային ցուցակում տարեկան այցելող զբոսաշրջիկների համամասնության թվով Թուրքիան գրավում է առաջին հորիզոնականը պատմամշակութային ժառանգության հանդեպ դրսեւորած անտարբերության ու ռիսկայնության ամենաբարձր ցուցանիշով: Վերջինիս վարկանիշը գնահատվում է որպես ճգնաժամային:

Placeholder
Անիի կոթողները համաշխարհային ոչնչացող հուշարձանների ցանկում