Մարտիրոսյան. «Մոզլիին նոկաուտի կենթարկեմ, եթե մենամարտեմ նրա հետ»
Սպորտ
14:20 25/10/2010

Մարտիրոսյան. «Մոզլիին նոկաուտի կենթարկեմ, եթե մենամարտեմ նրա հետ»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր միջինքաշային կարգում անհաղթելի մարտիկ Վանես Մարտիրոսյանը վստահ է, որ նոկաուտի կենթարկի Մոզլիին, եթե իրեն հաջողվի հանդիպել նրա հետ ռինգում:

«Մոզլին ասում է, որ ցանկանում է մենամարտել լավագույն բռնցքամարտիկների հետ: Ասում են` ընդունում է բոլոր մարտահրավերները: Եթե դա այդպես է, ապա ես հրավիրում եմ նրան մենամարտի: Տեսնենք` կհամաձայնվի՞, քանի որ շատերն արդեն հրաժարվել են:

Երջանիկ կլինեմ` հանդիպելու Մոզլիի հետ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում: Կարող ենք մենամարտել Լոս Անջելեսում: Նա կարող է մարզադաշտ բերել իր երկրպագուներին, ես էլ իմ ֆանատներին կհրավիրեմ: Եթե մենամարտեմ Մոզլիի հետ, նոկաուտի կենթարկեմ նրան: Շեյնն արդեն առաջվա մարզիկը չէ, և ես կապացուցեմ դա, եթե ընդունի իմ մարտահրավերը»,- Վանես Մարտիրոսյանի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը:

Placeholder
Մարտիրոսյան. «Մոզլիին նոկաուտի կենթարկեմ, եթե մենամարտեմ նրա հետ»