Մշակութային ոլորտը Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու կարևորագույն ուղղություններից մեկն է. Բ. Սահակյան
Մշակույթ
10:00 26/10/2010

Մշակութային ոլորտը Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու կարևորագույն ուղղություններից մեկն է. Բ. Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է հանրապետության մշակույթի ու արվետի գործիչներին և ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին: Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությւոնից:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մշակութային ոլորտը հանդիսանում է մեր հանրապետության զարգացման և այն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ռազմավարական կարևորագույն ուղղություններից մեկը, և այստեղ առկա հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Բակո Սահակյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ պատկերացում կազմել մշակութային ոլորտի խնդիրների մասին և դրանք հաշվի առնել պետական քաղաքականությունն իրականացնելիս:

Հանդիպմանը ներկա են եզել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Placeholder
Մշակութային ոլորտը Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու կարևորագույն ուղղություններից մեկն է. Բ. Սահակյան