Մ. Ջեքսոնը հետմահու վաստակել է շոու-բիզնեսի կենդանի բոլոր աստղերից ավելի շատ. Forbes
Մշակույթ
10:07 26/10/2010

Մ. Ջեքսոնը հետմահու վաստակել է շոու-բիզնեսի կենդանի բոլոր աստղերից ավելի շատ. Forbes

Փոփ երաժշտության աստղ Մայքլ Ջեքսոնը մահից հետո մեկ տարվա ընթացքում վաստակել է շոու-բիզնեսի կենդանի բոլոր աստղերից ավելի շատ: Այս մասին տեղեկացնում է Forbes ամսագիրը, ով կազմել է հանգուցյալների կոմերցիոն վարկանշային ցուցակը:

Մեկ տարվա ընթացքում, որն ավարտվում է հոկտեմբերի 31-ին, երգիչը հետմահու վաստակել է 275 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Մ. Ջեքսոնը մահացել է 2009 թ. հունիսի 25-ին: Փորձաքննությունը պարզել էր, որ երգչի մահվան պատճառը եղել է ուժեղ ազդեցություն ունեցող դեղահաբերի օգտագործումը:

Էլվիս Պրեսլին անցած տարվա ընթացքում վաստակել է 60 միլիոն դոլար, Ջոն Լենոնը` 17 միլիոն դոլար:

Placeholder
Մ. Ջեքսոնը հետմահու վաստակել է շոու-բիզնեսի կենդանի բոլոր աստղերից ավելի շատ. Forbes