Ադրբեջանական ընկերությունը վերանորոգելու է Հայաստան եկող գազատարը
Տնտեսություն
13:20 28/10/2010

Ադրբեջանական ընկերությունը վերանորոգելու է Հայաստան եկող գազատարը

Ադրբեջանական «Oil and Gas Contraction Trust» ընկերությունը հաղթող է ճանաչվել վրացական Millennium Challenge Georgia հիմնադրամի կողմից հայտարարված «Հյուսիս-հարավ» գազատարի վրացական հատվածում սարքավորումներ ու խողովակներ տրամադրելու ու վերանորգման աշխատանքներ իրականացնելու միջազգային մրցույթում:
Այս մասին հաղորդում են վրացական եւ ադրբեջանական լրատվամիջոցները:

Տենդերի համաձայն, ադրբեջանական ընկերությունը 120 օրվա ընթացքում պարտավորվում է 6 մլն. դոլար արժողությամբ խողովակներ ու սարքավորումներ մատակարարել: Մրցույթում Ադրբեջանական ընկերությունը հաղթել է շվեյցարական «Stemcor» եւ վրացական «New Energy» ընկերություններին:

«Հյուսիս-հարավ» գազատարի վերանորոգման աշխատանքների նոր փուլը ֆինանսավորվելու է ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Վրաստանին փոխանցած 100 մլն դոլար գրանտի հաշվին:

Նշենք, «Հյուսիս-հարավ» գազատարը կառուցվել է 1970 թ-ին : 340 կմ երկարությամբ գազատարը Ռուսաստանից Վրաստանի տարածքով բնական գազ է մատակարարում Հայաստանին:

Placeholder
Ադրբեջանական ընկերությունը վերանորոգելու է Հայաստան եկող գազատարը