«Ֆրանսիացի» Պոլը գուշակելու հանձնարարություն է ստացել
Սպորտ
15:45 28/10/2010

«Ֆրանսիացի» Պոլը գուշակելու հանձնարարություն է ստացել

Հանրահայտ ութոտնուկ Պաուլի, որն օրերս մահացավ Գերմանիայում, փոխարինողն այժմ Ֆրանսիայում է: Այս մասին գրում է AP գործակալությունը: Ինչպես հաղորդել է գերմանական Օբերհաուզենի «Զեելայֆ» ջրավազանի ներկայացուցիչ Տանյա Մունցիխը, նոր ութոտնուկը, որին անվանել են Պոլ, ծնվել է ֆրանսիական Մոնպելյեում: Վերջինիս հանրությանը կներկայացնեն արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք` Պաուլը, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնությունում ճիշտ է գուշակել Գերմանիայի ընտրանու մասնակցությամբ բոլոր հանդիպումների ելքերը, ինչպես նաև ճշգրտորեն անվանել է չեմպիոնին ու բրոնզե մրցանակակրին, բնական ճանապարհով մահացել է հոկտեմբերի 26-ին:
 

Placeholder
«Ֆրանսիացի» Պոլը գուշակելու հանձնարարություն է ստացել