Ընթերցողի դատին է ներկայացվել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես չեմ եկել, որ խոսեմ» ստեղծագործությունը
Մշակույթ
11:47 30/10/2010

Ընթերցողի դատին է ներկայացվել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես չեմ եկել, որ խոսեմ» ստեղծագործությունը

«Հարյուր տարվա մենության» հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսը ընթերցողների դատին է հանձնել իր նոր աշխատությունը: 22 ճառերից բաղկացած "Yo no vengo a decir un discurso" ("Ես չեմ եկել, որ խոսեմ") հավաքածուն, որը Մարկեսը գրել է իր կյանքի տարբեր ժամանակահատվածում, ուրբաթ օրվանից վաճառքի է հանվել Լատինական Ամերիկայի գրախանութներում:

Ինչպես հայտնում է MIGnews-ը, սա գրողի վերջին 7 տարիների առաջին ստեղծագործությունն է: Նշենք, որ 83-ամյա գրողը երկար տարիներ տառապում է քաղցկեղով:

Հրատարակիչ Քրիստոբալ Պերուն խոստանում է, որ մոտ ժամանակներում գիրքը կթարգմանվի անգլերենով և այլ լեզուներով, որպեսզի այն հասանելի լինի Մարկեսի ոչ իսպանախոս երկրպագուներին. այսպես նրանք անմիջապես կհաղորդակցվեն մեծ գրողի ներաշխարհի հետ:

Placeholder
Ընթերցողի դատին է ներկայացվել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ես չեմ եկել, որ խոսեմ» ստեղծագործությունը