Գրեք պատմվածքներ 10-16 տարեկաննների համար, մրցույթ է
Մշակույթ
10:44 01/11/2010

Գրեք պատմվածքներ 10-16 տարեկաննների համար, մրցույթ է

«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է 10-16 տարեկան պատանիների համար գրված պատմվածքների մրցույթ: Հեղինակների տարիքային սահմանափակում չկա: Աշխատանքների գնահատման համար կձևավորվի հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովի կողմից հավանություն ստացած լավագույն աշխատանքները կտպագրվեն առանձին գրքույկով:

Ծրագրի նպատակն է զարգացնել մանկապատանեկան գրականությունը, երեխաների մտահորիզոնը, ճաշակն ու գիտելիքները:
Ծրագիրը շարունակական է, աշխատանքները կարող եք ներկայացնել հոկտեմբերի 27-ից /յուրաքանչյուր ամիս/: Արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր ամսվա վերջում: Հեղինակները կարող են մասնակցել մի քանի անգամ, լավագույնների հետ հետագայում կկնքվի աշխատանքային պայմանագիր:

Կենտրոնից հայտնում են, որ աշխատանքները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեով: Պատմվածքը պետք է գրված լինի Arial Armenian տառատեսակով և 12 տառաչափով:
 

Placeholder
Գրեք պատմվածքներ 10-16 տարեկաննների համար, մրցույթ է