Վանես Մարտիրոսյան. «Լարա, քեզ համար գոտի նվաճիր, հետո կխոսենք»
Սպորտ
13:30 01/11/2010

Վանես Մարտիրոսյան. «Լարա, քեզ համար գոտի նվաճիր, հետո կխոսենք»

Ամերիկահայ անպարտելի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը պատասխանել է Էրիսլանդի Լարային: Հիշեցնենք, որ վերջինս մարտահրավեր է նետել հայ մարզիկին:

«Ես ասել եմ, որ ուզում եմ մենամարտել միայն լավագույն տասնյակի բռնցքամարտիկների հետ: Չեմ ուզում խառնվել նրա ամերիկյան փոքր երազանքներին: Թող հեռանա ինձանից: Ես նրա երջանիկ տոմսը չեմ: Շեշտել եմ, որ ցանկանում եմ մենամարտել միայն չեմպիոնների կամ դասակարգման ցուցակի վերևում տեղ զբաղեցնող մարզիկների հետ: Լարա, քեզ համար գոտի նվաճիր, հետո կխոսենք»,- Մարտիրոսյանի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը:
 

Placeholder
Վանես Մարտիրոսյան. «Լարա, քեզ համար գոտի նվաճիր, հետո կխոսենք»