Հեռախոսը կդառնա վճարման միջոց մետրոյով երթևեկելու համար
Տարածաշրջան
12:06 04/11/2010

Հեռախոսը կդառնա վճարման միջոց մետրոյով երթևեկելու համար

2011 թվականի հունվարից Մոսկվայի մետրոպոլիտենում կգործի երթևեկության վճարման նոր համակարգ բջջային հեռախոսներով:
Մոսկվայի մետրոպոլիտենի տնօրեն Դմիտրի Գայեվն աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է, որ մետրոյի երթևեկության համար քաղաքացիներն արդեն կարող են վճարել այն բանկերի կրեդիտ քարտերի միջոցով, ում հետ մետրոպոլիտենը կնքել է համապատասխան պայմանագիր:

«Բանկերի կողմից ներկայում թողարկվել է նմանօրինակ 120 հազար քարտ, որից օգտվում է 100 հազար քաղաքացի: Այժմ մենք աշխատոմ ենք МТС բջջային օպերատորի հետ, որպեսզի հնարավոր լինի նաև ներդնել բջջային հեռախոսների միջոցով վճարման համակարգը, որը կգործի արդեն հաջորդ տարվա հունվար ամսից»,- նշել է Մոսկվայի մետրոպոլիտենի տնօրենը:

Գայեվը նաև տեղեկացրել է, որ նոր համակարգից օգտվելու համար քաղաքացիները պետք է ձեռք բերեն հատուկ «սիմ» քարտ , տեղադրեն հեռախոսի մեջ և նախկինում օգտագործվող քարտերի փոխարեն անցակետին մոտեցնեն իրենց բջջային հեռախոսը:
 

Placeholder
Հեռախոսը կդառնա վճարման միջոց մետրոյով երթևեկելու համար