11 ամյա տղան` Microsoft-ի աշխատակից
Տնտեսություն
12:35 04/11/2010

11 ամյա տղան` Microsoft-ի աշխատակից

Եգիպտացին փոքրիկ Մահմուդ Վաելը կարողանում է մի քանի վայրկյանի ընթացքում մտքում կատարել մաթեմատիկական բարդ հաշվարկներ:
Microsoft ընկերության մասնագետները գնահատել են 11-ամյա տղայի  բացառիկ կարողությունները և ընդունել  աշխատանքի` տեխնիկական մասնագետի պաշտոնում:

«Իմ անսովոր կարողությունները նկատեցին 3 տարեկանում, երբ մի օր ես քրոջս համար շատ արագ լուծեցի մի բարդ խնդիր»,- պատմում է Մահմուդ Վաելը:

Վաելի կարծիքով,  ինքն  աշխարհի ամենախելացի տղան է:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, տղայի ինտելեկտի գործակիցը շատ բարձր է, այն հավասար է 155 միավորի: Նա ազատ խոսում է արաբերեն և անգլերեն, սովորում է ֆրանսերեն,  բայց ամենից շատ հետաքրքրվում է «համակարգչային լեզուներով»:

Placeholder
11 ամյա տղան` Microsoft-ի աշխատակից