ՀԲ վարկանշային աղյուսակում Հայաստանը 48-րդ տեղում է, Թուրքիան` 65-րդ
Տնտեսություն
12:28 05/11/2010

ՀԲ վարկանշային աղյուսակում Հայաստանը 48-րդ տեղում է, Թուրքիան` 65-րդ

Համաշխարհային բանկը հրապարակել է աշխարհի 183 երկրների վարկանշային աղյուսակը` ըստ գործարարության համար նպաստավորության ցուցանիշի:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) պարբերականը հայտնում է, որ նախորդ տարի 60-րդ հորիզոնականը զբաղեցրած Թուրքիան այս անգամ անկում է արձանագրել` հայտնվելով 65-րդ տեղում: Նշվում է, որ Թուրքիայից առաջ են անցել Հայաստանը, Կիպրոսը, Իսրայելը և նույնիսկ Ռուանդան:

Նշենք, որ Հայաստանը զբաղեցրել է 48-րդ տեղը:

Առաջատար տասնյակում են Սինգապուրը, Հոնգ Կոնգը, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Դանիան, Կանադան, Նորվեգիան, Իռլանդիան և Ավստրալիան:

Placeholder
ՀԲ վարկանշային աղյուսակում Հայաստանը 48-րդ տեղում է, Թուրքիան` 65-րդ