Հայաստանի Պետական գույքի կառավարման վարչության պետը Արցախում է. Նրան ընդունել է նախագահը
Տնտեսություն
17:08 05/11/2010

Հայաստանի Պետական գույքի կառավարման վարչության պետը Արցախում է. Նրան ընդունել է նախագահը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են մեր հանրապետության պետական գույքի կառավարման ոլորտում միասնական քաղաքականության իրականացման, ինչպես նաև պետգույքի մասնավորեցման, հաշվառման և գրանցման գործընթացի կանոնակարգման հետ կապված հարցեր:

Բակո Սահակյանն ընդգծել է նշված բնագավառներում Արցախի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնման ևփորձի փոխանակման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


 

Placeholder
Հայաստանի Պետական գույքի կառավարման վարչության պետը Արցախում է. Նրան ընդունել է նախագահը