Բակո Սահակյան. Պետական բյուջեն պետք է լինի հավասարակշռված, իրատեսական
Տնտեսություն
17:41 08/11/2010

Բակո Սահակյան. Պետական բյուջեն պետք է լինի հավասարակշռված, իրատեսական

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2011 թվականի պետական բյուջեի ձևավորման հետ կապված խնդիրների քննարկմանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը նշել է, որ պետական բյուջեն պետք է լինի հավասարակշռված, իրատեսական և պահպանի իր սոցիալական ուղղվածությունը` միաժամանակ ընդգծելով, որ պետբյուջեի դեֆեցիտը չպետք է գերազանցի 3%-ի շեմը: Նախագահը նաև կարևորել է բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը, ինչը թույլ կտա ապահովել երկրի զարգացման անհրաժեշտ տեմպերը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Placeholder
Բակո Սահակյան. Պետական բյուջեն պետք է լինի հավասարակշռված, իրատեսական