Եվրոպական կինեմատոգրաֆիայի լեգենդը տոնում է իր 75-ամյակը
Մշակույթ
10:40 08/11/2010

Եվրոպական կինեմատոգրաֆիայի լեգենդը տոնում է իր 75-ամյակը

Եվրոպական կինեմատոգրաֆիայի լեգենդ Ալեն Դելոնն այսօր տոնում է իր 75-ամյակը:
Նա ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին ֆրանսիական Սո քաղաքում: Նա իր կարիերան սկսել է 1957 թվականից: Ա. Դելոնն աշխատել է ոչ միայն Եվրոպայում, նաև Հոլիվուդում` նկարահանվելով լավագույն ռեժիսորների ֆիլմերում: Նա խաղացել է ավելի քան 100 կինոնկարում, այդ թվում` «Լողավազան», «Սև վարդակակաչը», «Զոռռո», «Թեհրան-43» ֆիլմերում:

Ֆրանսիացի լեգենդար դերասանն արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Placeholder
Եվրոպական կինեմատոգրաֆիայի լեգենդը տոնում է իր 75-ամյակը