Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպայի 2011 թ. բռնցքամարտի մինչև 18 տարեկանների առաջնությունը տեղի կունենա Երևանում, օգոստոսի 11-15-ը: Այս մասին «Armfootball»-ի թղթակցին ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Մայրցամաքային պատանեկան այդ ստուգատեսը կկազմակերպվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նման որոշում է կայացվել Ալմաթիում տեղի ունեցավ Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիայի (EUBC) համաժողովում: Ի դեպ, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանն ընտրվել է EUBC-ի գործկոմի անդամ: