Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պաշտոնական այցելությամբ Հնդկաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի գլխավոր տնօրեն Սուրեշ Գոելին:
Ինչպես մանրամասնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ժամանակ մանրամասն անդրադարձ է կատարվել հումանիտար բնագավառում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի:
Քննարկվել են Հայաստանում Հնդկական մշակութային կենտրոնի բացման, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի միջև համագործակցության, կրթական փոխանակումների աշխուժացման, Հայաստանի ԲՈՒՀ-երից մեկում հնդկական ուսումնասիրությունների ամբիոնի բացման, Հայաստանում Հնդկաստանի մշակութային սեզոնի անցկացման վերաբեյալ հարցեր:
Նյու Դելիում Էդվարդ Նալբանդյանը նաև ծավալուն հարցազրույց է տվել “Asian Age” հեղինակավոր պարբերականին:
Այսօր նախատեսված են Հայաստանի և Հնդկաստանի արտգործնախարարների բանակցությունները, Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհրդում, ինչպես նաև հարցազրույցը Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը: