Բոնուս` կանխավճարային բոլոր բաժանորդների համար
Տնտեսություն
16:02 11/11/2010

Բոնուս` կանխավճարային բոլոր բաժանորդների համար

Նոյեմբերի 10-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 10-ը ստանալով զանգեր ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերից` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են կուտակել բոնուս, տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:

Բացառություն են կազմելու «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդները:

Ըստ տեղեկատվության, ակցիայի շրջանակներում, բաժանորդները հնարավորություն ունեն, ամեն անգամ ստանալով զանգ ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերից, խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալու բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: Բոնուսի առկայության դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, և միայն դրա զրոյանալուց հետո գումարը գանձվում է հիմնական հաշվից:

Պարզապես անհրաժեշտ է բջջայինից ուղարկել *210# անվճար հրահանգը և սկսել կուտակել բոնուսային խոսելաժամանակը: Բոնուսային հաշիվը կարելի է ստուգել` հավաքելով *210*1# և սեղմելով զանգահարելու կոճակը:

Կուտակված բոնուսային խոսելաժամանակը կարող է օգտագործվել մինչև 2011 թվականի հունվարի 31-ը:
 

Placeholder
Բոնուս` կանխավճարային բոլոր բաժանորդների համար