«Ալկոհոլ» Բրեգովիչի հետ. Հռչակավոր երաժիշտը այցելում է Հայաստան
Մշակույթ
15:23 12/11/2010

«Ալկոհոլ» Բրեգովիչի հետ. Հռչակավոր երաժիշտը այցելում է Հայաստան

Նոյեմբերի 15-ին երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի է ունենալու հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը: Դրանից առաջ հռչակավոր երաժիշտը կհանդիպի լրագրողների հետ:

Գորան Բրեգովիչը հանդիսանում է Կուստորիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սպիտակ կատու Սև կատու»,« Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։

Համերգի կազմակերպիչ «Երևանյան Հեռանկարներ» փառատոնից Panorama.am-ին տեղեկացնում են, որ Բրեգովիչի երևանյան համերգի ծրագիրը կոչվում է «Ալկոհոլ», որտեղ հնչելու են բոլոր տարիների ամենասիրված հիթերը` Gas-Gas, Maki, Maki, Kalasnikov, Ederlezi, Mesecina և այլն։
 

Placeholder
«Ալկոհոլ» Բրեգովիչի հետ. Հռչակավոր երաժիշտը այցելում է Հայաստան