Հայկական ՏՏ ընկերությունները GITI տարածաշրջանային խորհրդաժողովում
Տնտեսություն
11:05 12/11/2010

Հայկական ՏՏ ընկերությունները GITI տարածաշրջանային խորհրդաժողովում

Արդեն 3 օր ( նոյեմբերի 10-12-ը) Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվում է ՏՏ ոլորտում նորարարություններին նվիրված Տարածաշրջանային երրորդ GITI կոնֆերանսը, որը կազմակեպել են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Արդարադատության նախարարությունը:

Այս տարի Հայաստանից մասնակում են ՏՏ ոլորտի 18 հայկական ընկերությունների 30 ներկայացուցիչներ, որոնց աջակցում են D-Link-ը, USAID Caps-ը և USAID RCI-ն:
Այս մասին Թբիլիսիից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կառավարման խորհրդատու, UITE Expo ՍՊԸ տնօրեն Վահան Հովսեփյանի փոխանցմամբ, կոնֆերանսն այս անգամ նվիրված է կիբերանվտանգության ու նորարարության հարցերին:
Միջոցառման շրջանակներում այսօր երեկոյան սպասվում է նաև մրցանակաբաշխություն:

«Մրցանակաբաշխությունը բաղկացած է 2 մասից։ Մրցանակներ են տրվելու պետական և մասնավոր հատվածների համար լավագույն լուծումներ անվանակարգերում։ 2008 թվականին կոնֆերանսին մասնակցել է 3, իսկ 2009-ին` 29 հայկական ընկերություն, որոնք ստացել են 12 մրցանակներից`  4-ը:
Այս տարի կա 14 անվանակարգ և մեր սպասելիքներն ու ակնկալիքները բավական մեծ են»,- նշեց Վահան Հովսեփյանը։

Placeholder
Հայկական ՏՏ ընկերությունները GITI տարածաշրջանային խորհրդաժողովում