Ավտոբուսային խոշոր վթարներ Բրազիլիայում, Պերուում և Ռուսաստանում
Աշխարհում
11:20 15/11/2010

Ավտոբուսային խոշոր վթարներ Բրազիլիայում, Պերուում և Ռուսաստանում

Բրազիլիայում Ռիո-Սան Պաուլու մայրուղու վրա տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային աղետ, որի արդյունքում տուժել է  մոտ 45 մարդ, մեկ հոգի զոհվել է:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով Բրազիլիայի փրկարար ծառայության տվյալներին:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, երբ Ապարեսիդայի կաթոլիկ տաճար ուխտավորներ տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի վերահսկողությունը, ինչի արդյունքում ավտոբուսը ուժգին հարավածել է ճամփեզրի պատնեշին, դուրս եկել երթևեկելի հատվածից ու բարձունքից ընկել ձորը: Տուժածներից ոմանք պատուհաններից դուրս են թռչել: Բոլոր վիրավորները շտապ հոսպիտալացվել են:

Պերուում գրանցված միջադեպի ժամանակ ավտոբուսը 70 մետր բարձունքից ընկել է ձորը: Զոհվել է 12 ուղևոր, տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ: Վթարի պատճառները դեռևս անհայտ են, պարզվել է, որ ավտոբուսում եղել են հիմնականում հանքափորեր:

Մեկ այլ ավտոտրանսպորտային պատահար երեկ արձանագրվել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզի պետական նշանակության մայրուղում: Միկրոավտոբուսը շուռ է եկել, ինչի արդյունքում վարորդն ու 12 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:

Placeholder
Ավտոբուսային խոշոր վթարներ Բրազիլիայում, Պերուում և Ռուսաստանում