Milliyet. Հայ գործարարները մտադիր են Վանում հիմնել ամառանոցային ավան
Տնտեսություն
10:16 19/11/2010

Milliyet. Հայ գործարարները մտադիր են Վանում հիմնել ամառանոցային ավան

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերաբացման արարողությունից հետո երկու հայ գործարար որոշել են ներդրումային ծրագիր իրականացնել Վանում: Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի տեղեկացմամբ` հայ գործարարները մտադրվել են Աղթամարի արևելահայոց կողմում գտնվող Ջեվաշ շրջանում ամառանոցային ավան հիմնել: Այդ նպատակով նրանք արդեն հանդիպել են Վանի առևտրա-արդյունաբերական պալատի (VATSO) նախագահ Զահիր Քանդաշօղլուի հետ: Վերջինս շտապել է հայտնել իր աջակցությունը և վստահեցնել, որ ներդրում կատարողների նկատմամբ հարկային վարչարարություն իրականացնելիս կգործի զեղչային համակարգ:

Placeholder
Milliyet. Հայ գործարարները մտադիր են Վանում հիմնել ամառանոցային ավան