Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Զգա կախարդանքը»…Իսկ թե ո՞վ կկախարդի հանդիսատեսին ու ժյուրինն, պարզ կլինի արդեն այսօր
«Զգա կախարդանքը» («Feel the magic»). հենց այս կարգախոսի ներքո այսօր Մինսկում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային 8-րդ մրցույթը: Մրցույթի մասնակիցներին սպասվում է հետաքրքիր ծրագիր` կրկեսային շուո, հանդիպում բելառուսական Ձմեռ պապի հետ և այլն:
Մրցույթի հաղթողն ընտրվելու է հանդիսատեսի և որակավորում անցած ժյուրիի քվերակության արդյունքում` 50x50: Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված են` Մարինա Դեվյատովան, Լարիսա Ռուբալսկայան, Դոմինիկ Ջոկերը, Գենադի Գլադկովը, Յուրի Էնտինին և Տուտտա Լարսենը:
Մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Այս տարի մասնակցում է 14 պետություն: Հայաստանի ներկայացուցիչ 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգը ներկայացնելու է 10-րդը: Վ. Արզումանյանի հետ միաժամանակ բեմում լինելու են 5 պարող: Շոուի բեմականացմամբ զբաղվել է տարբեր մրցույթներում հաղթած Քրիստինե Ավագիմյանը, դեկորների ու հագուստի պատրաստմամբ` «Շարմ» ընկերությունը:
Նշենք, որ մրցույթը բացելու է Լիտվիայի ներկայացուցիչը, այնուհետև ելույթ են ունենալու Մոլդովայի, Նիդեռլանդների, Սերբիայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Բելգիայի, Մալտայի, Բելառուսի, Վրաստանի, Մակեդոնիայի ներկայացուցիչները:
15 հազար հանդիսատես տեղավորող «Մինսկ-Արենա» մարզահամերգային համալիրում անցնացվող մրցույթին հայաստանցիները կարող են հետևել Հանրային հեռուստատեսությամբ ժամը 23:15-ին: