Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացող չկա
Մշակույթ
12:13 20/11/2010

Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացող չկա

Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը դեռևս ոչ մեկին չի հանձնվի, քանի որ ինքը` մրցանակակիր չինացի իրավապաշտպան և ակտիվիստ Լյու Սյաոբոն, գտնվում է ազատազրկման մեջ, իսկ նրա հարազատներից ոչ մեկ չի կարող ներկայանալ Օսլոյում կայանալիք մրցանակաբաշխությանը: Այդ մասին տեղեկացնում է «BBC»-ն` վկայակոչելով Նոբելյան մրցանակի հանձնման հանձնաժողովի նախագահ Թյորբորն Յագլանդը:

Հիշեցնենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակն այս տարի ստացել է Լյու Սյաոբոն` «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար երկարատև պայքարի համար»:

Լյու Սյաոբոյի կինն այժմ գտնվում է տնային կալանքի մեջ և չի կարող ներկա գտնվել դեկտեմբերի 10-ին կայանալիք մրցանակաբաշխության արարողությանը:

Յագլանդն ասել է, որ մրցանակը կպահպանեն այնքան ժամանակ, մինչև կամ Լյուն կամ իր հարազատներից մեկը կարողանա վերցնել այն:
 
«BBC»-ն նկատել է, որ 1936-ից հետո սա առաջին դեպքն է, երբ չկա ոչ մեկը, որին Նոբելյան մրցանակը կհանձնվի:
 

Placeholder
Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացող չկա