2010 թվականի գյուտերի թոփ 50-ում հայտնվել են iPad-ը և թռչող մեքենան
ՏՀՏ-ն Հայաստանում
10:42 23/11/2010

2010 թվականի գյուտերի թոփ 50-ում հայտնվել են iPad-ը և թռչող մեքենան

Time-ի մասնագետները կազմել են տեխնոլոգիայի , տրանսպորտի, առողջապահության ոլորտների ընթացիկ տարվա 50 ամենակարևոր գյուտերի ցուցակը։
Time-ի փորձագետները գլխավոր գյուտ են համարել Apple-ի նոր ատադրանք iPad-ը: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը, Սիվ Ջոբսի ղեկավարած ընկերության ևս վեց արտադրանք իրենց տեղն են գտել այս ցուցակում։

Տրանսպորտի բնագավառում հաղթող է ճանաչվել Terrafugia Transition թռչող ավտոմեքենան։ Այս կատեգորիայում հայտնվել է նաև Goole-ի մեքենան, որը կարող է երթևեկել առանց վարորդի։

Բժշկության և առողջապահության բնագավառում հաղթել է մալարիայի մոծակների դեմ լազերային ճառագայթի միջոցով պայքարող սարքը։
Նշենք, որ մալարիայից տարեկան աշխարհում մահանում է միլիոնից ավելի մարդ։

Մրցանակ են ստացել նաև EyeWriter ակնոցները , որոնք գրանցում են աչքերի շարժը, և շարժունակության ունակությունը կորցրած մարդկանց օգնում է արտահայտել իրենց մտքերը։

Placeholder
2010 թվականի գյուտերի թոփ 50-ում հայտնվել են iPad-ը և թռչող մեքենան