Արթուր Աբրահամ. «Ֆրոչը փորձառու մարտիկ է և լավ է աշխատում ձախով»
Սպորտ
12:54 26/11/2010

Արթուր Աբրահամ. «Ֆրոչը փորձառու մարտիկ է և լավ է աշխատում ձախով»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին արտահայտվել է նոյեմբերի 27-ին ֆիննական Հելսինկիում «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում բրիտանացի Կառլ Ֆրոչի հետ կայանալիք մենամարտի մասին:

«Նա շատ փորձառու մարտիկ է և լավ է աշխատում ձախով: Ուշադրության են արժանի հատկապես ձախ ձեռքով նրա ուղիղ և կողային հարվածները: Բայց ես պետք է ակտիվ սկսեմ մարտը, որպեսզի հնարավորություն չտամ մրցակցին` զարգացնելու հաջողությունը»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է sportbox.ru-ն:

Placeholder
Արթուր Աբրահամ. «Ֆրոչը փորձառու մարտիկ է և լավ է աշխատում ձախով»